Մեր Մասին

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը քոլեջի ուսանողության ներկայացուցչական, ինքնավարության, ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող ընտրովի մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է իր կանոնադրությանն ու աշխատակարգին համաձայն։ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2012 թվականին։ Ստեղծման օրվանից ի վեր Ուսանողական խորհուրդի անցած ձեռքբերումների, նվաճումների ու շարունակական բարեփոխումների ճանապարհը նրան դարձրել են սիրված ու վստահված՝ արժանացնելով ուսանողների և տարածաշրջանում գործող այլ երիտասարդական կառույցների կողմից բարձր գնահատականի։

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը քոլեջի ուսանողության ներկայացուցչական, ինքնավարության, ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող ընտրովի մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է իր կանոնադրությանն ու աշխատակարգին համաձայն։
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2012 թվականին։
Ստեղծման օրվանից ի վեր Ուսանողական խորհուրդի անցած ձեռքբերումների, նվաճումների ու շարունակական բարեփոխումների ճանապարհը նրան դարձրել են սիրված ու վստահված՝ արժանացնելով ուսանողների և տարածաշրջանում գործող այլ երիտասարդական կառույցների կողմից բարձր գնահատականի։
Հանդիսանալով երիտասարդական կառույց՝ հիմնադրումից մինչ օրս Ուսանողական խորհրդի խնդիրն է եղել ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որը կնպաստի տարածաշրջանի երիտասարդության զարգացմանը։
Ուսանողական խորհրդի նպատակը քոլեջի ուսանողական ոլորտում գոյություն ունեցող հիմնախնդիրներին սերտորեն առնչվելն ու այս բնագավառում կատարվող իրադարձությունների մասին առաջինը տեղեկանալն է։ Ուսանողական խորհուրդը քոլեջի կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանը առնչվող հարցեր, ինչպես նաև ապահովում ուսանողների մասնակցությունը իրենց առնչվող որոշմների ընդունման մեջ։
Տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը դարձել է այն իրական գործող հարթակը, որտեղ ցանկացած ուսանող կարող է գտնել իրեն հուզող հարցերի լուծման ուղիները, արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումները։
Ուսանողական խորհուրդը տարեցտարի ավելի ընդգրկուն է դարձնում իր ծրագրերի շրջանակը և ձեռնամուխ է լինում նորարարությունների, որոնց մասին ակնառու խոսում են Ուսանողական խորհրդի ավելի լայնածավալ դառնող աշխատանքները։
Քոլեջի Ուսանողական խորհրդին կից Բանավեճի ակումբը հաղթանակել է 2022թ-ի փետրվարի 20-ին և 22-ին տեղի ունեցած «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» Youth Engaged in Society – Yes ծրագրի բանավեճի հանրապետական մրցարշարում։
Ուսանողական խորհրդի լրիվ անվանումն է` հայերեն` Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի Ուսանողական խորհուրդ, ռուսերեն՝ Студенческий совет Араратского регионального государственного колледжа, անգլերեն` Student Council of Ararat Regional State College, հասցեն է՝ քաղաք Արտաշատ, Աթարբեկյան 156, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ։

about images

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

image of service

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-Ի Ուսանողական խորհրդի կանոնադրությունը

Դիտել
image of service

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի աշխատակարգը

Դիտել
image of service

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողների կազմից կոլեգիալ կառավարման մարմնի անդամի ընտրության և առաջադրման ընթացակարգը

Դիտել
image of service

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների արդյունավետության և որակի գնահատման կանոնակարգը

Դիտել
image of service

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսանողական խորհրդի նախորդ տարիների հաշվետվություններ

Դիտել

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի 21-22 ուստարվա

Դիտել

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի 21-22 ուստարվա առաջին կիսամյակի

Դիտել

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի 20-21 ուստարվա

Դիտել

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի 20-21 ուստարվա առաջին կիսամյակի

Դիտել
image of service

2022-2023

2022-2023 ուսումնական տարվա Ուսանողական խորհրդի ընթացիկ փաստաթղթեր

Դիտել

ԱՆՎԱՆԱԿԱԶՄ

Սահմանվել և հաստատվել է «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի 10.06.2022թ նիստում

Դիտել

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սահմանվել և հաստատվել է «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի 20․06․2022թ նիստում

Դիտել

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Սահմանվել և հաստատվել է «Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի №1 նիստում

Դիտել

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ուսանողական խորհրդի կառուցվածքը սահմանվել է համաձայն նրա կանոնադրության, իսկ տարբերանշանի մշակումը կատարել է 2019-2020 ուս․ տարվա Ուսանողական խորհրդի փախնախագահ Մերի Մարգարյանը։

blog image

Ուսանողական Խորհրդի Տարբերանշան

Հաստատվել է՝ 13 մայիսի 2020թ․
№11-րդ նիստի 3-րդ որոշմամբ

blog image

Ուսանողական Խորհրդի Կառուցվածքը

Հաստատվել է՝ 13 մայիսի 2020թ․
№11-րդ նիստի 4-րդ որոշմամբ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ